
Հոկտեմբերի 29-ին զորամիավորումներում իրականացվել են մարտական հերթափոխեր:
Զորամասերում անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, ստուգվել է սպառազինությունն ու զինծառայողների հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։