ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ր դեպքում Մեղրիում նոր ընտրություն կանցկացվի. «Հանրապետության» թեկնածուն խոստանում է «բում» անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղրիում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններից հետո դեռևս հստակ չէ, թե ո՞վ է ստանձնելու Մեղրիի համայնքապետի պարտականությունները: Ըստ գրանցած արդյունքների՝ ավագանու կազմը հետևյալ տեսքն ունի՝ 6 մանդատ ստացել է «Հանրապետություն», 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր», 2-ական մանդատներ էլ «Ազատական» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները: Ստացած մանդատների քանակը սակայն բավարար չէ, որպեսզի «Հանարպետություն» կուսակցությունը՝ քաղաքապետի իրենց թեկնածուին ընտրելու համար: Մինչ այս պահն էլ համագործակցության հուշագրի կամ կոալիցիա կազմելու մասին չի հայտարարվել:

Արամ Սարգսյանի գլխավորած ուժի ներկայացուցիչ, Հանրապետություն կուսակցության Մեղրիի քաղաքապետի թեկնածու Բագրատ Զաքարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց՝ նորընտիր ավագանու անդրանիկ նիստ դեռևս չի գումարվել, ու իրեն հայտնի էլ չէ, թե երբ կգումարվի:

Հնարավոր դաշինքի կամ հուշագրի մասին Զաքարյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Մեղրիում համայնքապետը կարող է առանց կոալիցիայի կամ հուշագրի էլ ընտրվել: Եթե ավագանու առաջին նիստից հետո համայնքապետ չի ընտրվում, մեկնաբանեց, ապա ավագանին նույն՝ համայնքապետի ընտրության օրակարգով, պարտավոր է այնքան նիստ գումարել, քանի դեռ համայնքապետ չի ընտրվել: «Պարտադիր չէ, որ հուշագիր կնքելու մասին հայտարարություն անեն ու համայնքապետ ընտրեն: Դա կարող են անել նաև առանց որևէ հուշագիր կամ կոալիցիա կազմելու: Օրենքն ասում է՝ նորընտիր ավագանու անդրանիկ նիստում ընտրվում է համայնքապետ, իսկ եթե չի ընտրվում, ապա այն շարունակվում է այնքան, քանի դեռ համայնքապետ չի ընտրվել: Նույն օրակարգով նիստ գումարելու պարբերականությունն ու ժամկետները որոշում է ավագանին: Ավագանու անդամները, հնարավոր է, որոշում են առանց ընդմիջման անընհատ նիստ գումարել, հնարավոր է՝ որոշում են դա անել մի քանի օր հետո: Օրենքը սակայն վերջնաժամկետ է սահմանում, եթե չեմ սխալվում՝ ավագանին երկու շաբաթվա ընթացքում պետք է համայնքապետ ընտրի: Իսկ եթե, այնուամենայնիվ, ավագանուն նշյալ ժամկետում համայնքապետ ընտրել չի հաջողվում, ապա նոր ընտրություններ են նշանակվում»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ժամկետներին ու հավանական սցենարին, երբ ավագանին այդպես էլ համյանքապետ չի ընտրում, ապա Երիցյանը նշեց.
ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ Մեղրիում բավական անհասկանալի հետընտրական իրավիճակ է այժմ: «Քաղաքացիական պայմանագիրը», որ մեկ մանդատով զիջում է «Հանարպետություն» կուսակցությանը, բացառում է Զաքարյանի հետ համագործակցությունը:

ՔՊ-ականները, ըստ երևույթին, չեն ներում Բագրատ Զաքարյանին, որ իրենց ուրացել ու Արամ Սարգսյանի հետ է այժմ համագործակցել: Մեսրոպ Առաքելյանի ու Սամվել Բաբայանի գլխավորած ուժերը նույնպես՝ «Ազտականն» ու «Ապրելու երկիրը», ո՛չ ՔՊ-ին, ո՛չ «Հանրապետութանը» միանալ չեն ուզում:

Իշխող ՔՊ-ն սական, որդեգրած քաղաքականությանը համաձայն՝ համոզելով, գայթակղելով ու անգամ ահաբեկելով, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ցանկանում է իր ձեռքն առնել իրավիճակի վերահսկողությունն ու իր թեկնածուին համայնքապետ դարձնել:

Սևակ Վարդումյան, ArmLur լրատվական




Լրահոս