9 ամիսների տվյալներ. ինչ ցուցանիշներ կան բյուջեում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 1 տրիլիոն 137.3 մլրդ դրամ: Այն կազմում է 2021թ. ինն ամիսների նախապես հաստատված ցուցանիշի 109. 9 %-ը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 2019թ. ցուցանիշին գերազանցում է 5.4 %-ով կամ 58.2 մլրդ դրամով եւ 2018 թ. ցուցանիշին գերազանցում է 28.1 %-ով կամ 249.6 մլրդ դրամով:

Հավելենք, որ այս ընթացքում խորհրդարանում արդեն իսկ ընթանում են 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Սպասվում է, որ 2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելի արագ կաճեն, քան ծախսերը: Արդյունքում կկրճատվի դեֆիցիտը: Բյուջեի ծախսերի ամենախոշոր ուղղություն է ընտրված սոցիալական ոլորտը: Պլանավորված է ավելացնել նաեւ կապիտալ ծախսերը այն դեպքում, երբ ինչպես այս տարի, այնպես էլ վերջին երեք տարվա ընթացքում Կառավարությունը թերանում է կապիտալ ծախսերում՝ տուգանելով տնտեսությունը:

2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 946 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրլն 188 մլրդ դրամ, եւ, հետեւաբար, դեֆիցիտն էլ՝ 242 մլրդ դրամ, որը հիմնականում կֆինանսավորվի ներքին աղբյուրներից՝ պետական արժեթղթերի տեղաբաշխումից գոյացող մուտքերից: Այսպես է կանխատեսել կառավարությունը 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքը:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս