ՁԵՆ ՁԵՆԻ ԵՆ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները կարծես «ձեն ձենի են տվել». նրանք սկսել են դասավորել իրենց անձնական կյանքը: Օրեր առաջ նշանվեց սկսնակ երգչուհի Արեւիկ Ալավերդյանը` երգչուհի Անուշիկ Ալավերդյանի քույրը: Արեւիկի ընտրյալը Հայկ Շահբազյանն է, ում երգչուհին ճանաչում է դեռ 2005 թվականից, բայց քանի որ Հայկը տեղափոխվել է Ֆրանսիա` ապրելու, նրանց շփումը եղել է ինտերնետի եւ հեռախոսի միջոցով: «Ես սկզբում չէի էլ մտածում, որ Հայկը հետագայում կլինի իմ կյանքի ընկերը: Ամեն ինչ աստիճանաբար ստացվեց»,-նշեց երգչուհին: Դե ինչ, ցանկանանք նրանց երջանիկ համատեղ կյանք եւ ինչպես մեր մեծերն են ասում՝ թող մի բարձի ծերանան: 




Լրահոս