ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ են ուղղաթիռներն ու ինքնաթիռները հաճախ նկատվում Երևանի երկնքում. պարզաբանում ՊՆ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի տարբեր թաղամասերից նկատվող ռազմական նշանակության ուղղաթիռների ու ինքնաթիռների մի մասը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, մյուս մասը՝ Ռուսաստանի Դաշնությանը: Ի պատասխան ArmLur.am-ի հարցի, թե ինչո՞վ է պայմանավորված Երևանի երկնքում հաճախակի նկատվող ուղղաթիռների ու ինքնաթիռների առկայությունը, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
Պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ ավիացիայի հաճախակի թռիչքները կրում են ուսումնամարզական բնույթ, որոնք նախատեսված են պետական ավիացիաների վերաբերյալ ՀՀ եւ ՌԴ համապատասխան օրենքներով եւ ուսումնական ձեռնարկներով:

«Ուսումնամարզական թռիչքների հիմնական նպատակն է օդաչուական անձնակազմերի թռիչքային հմտությունների պաշտպանությունը եւ կատարելագործումը, որը նորություն չէ եւ իրականացվում է ավիացիայի ստեղծման օրվանից»,- ասված է նախարարության պատասխանի մեջ:
Քանի որ «Էրեբունի» օդանավակայանը գտնվում է Երեւան քաղաքի մերձակայքում, մանրամասնում է ՊՆ, եւ վերոնշյալ ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներն իրականացնում են տվյալ օդանավակայանից եւ օդանավակայանի տարածքում՝ հնարավոր է, որ նկատվեն Երեւան քաղաքի տարբեր թաղամասերից:

Սևակ Վարդումյան




Լրահոս