
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, համաձայն որի Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հովհաննես Հարությունյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»: