Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Սոֆյա Հովսեփյանը տարակուսանքով է վերաբերվում Փաշինյանի հայտարարությանը՝ վկայակոչելով հանգամանքին, որ բանակի համար անհրաժեշտ առաջին անհրաժեշտության իրերն անգամ առ այսօր անհատներն են գնում:
Տպավորություն է, ասում է Հովսեփյանը, որ Փաշինյանին զեկուցում են, թե բանակին միայն ելակ է պետք: «Բայց մեզ ոչ թե կուշտ փորով զոհվող, այլ կուշտ և մարտունակ զինվորներ են պետք»,- շեշտում է նախկին պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան