ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում սննդի լուրջ խնդիր կա, մատակարարներն անորակ ապրանք են հասցնում. ի՞նչ իրավիճակ է Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախցիները պատրաստ են զինվել ու պայքարել, բայց դրսի անտարբերությունը հուսահատեցնում է մարդկանց: ArmLur.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով այս օրերին գտնվում է շրջափակված Արցախում:

Ազգային ժողովի նախկին պատգամավորը պատմում է՝ սնունդը և առաջին անհրաժեշտության իրերը մասնակի են հասնում Արցախ, լուրջ խնդիր կա հատկապես սննդի հետ կապված , նրա խոսքով՝ մատակարարները շատ դեպքերում անորակ ապրանք են հասցնում Արցախ.
«Լարվածությունն ավելի է մեծացել, դրսի անտարբերությունը արցախցիների վրա շատ է ազդում: Մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչպե՞ս կարող է թե՛ հայրենակիցների, թե՛ աշխարհի կողմից անտարբերության մատնվել 120,000 մարդ»,-մեզ հետ զրույցում պատմում է:

Քրիստինա Մուշեղյան 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս