ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիտության հաղթանակը․ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» ծրագրի 19 ուսանող կրթաթոշակ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ)` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), ISTC-ի հետ համատեղ և Ֆիլիպ Մորիսի PMI Science-ի աջակցությամբ Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի կրթաթոշակների տրամադրման արարողությունը:

Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված ՙՏվյալների գիտությունը բիզնեսում՚ մագիստրոսական կրթական այս ծրագիրը պատրաստում է տվյալագետներ, որոնք կարող են ձևակերպել խնդիրներ, մշակել այդ խնդիրների լուծման ալգորիթմները և գտնել այդ ալգորիթմների իրականացման ծրագրային լուծումներ:

Ֆիլիպ Մորիսի PMI Science-ի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանի խոսքով, այս ծրագիրն արդեն չորս տարի է, ինչ գործում է:

Այս նպատակներին հասնելու համար Ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն է վարվում ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի և NVIDIA խորը ուսուցման ինստիտուտի հետ։ Կրթական ծրագիրը մշակված է ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի և գործընկեր ընկերությունների հետ համատեղ:

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ այս համագործակցությունը որոշակի կարեւոր արդյունքներ է տվել:

Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, այսօր շուկան մագիստրական ծրագրերի պահանջարկ ունի:

Ի դեպ, ծրագրի լավագույն ուսանողները հնարավորություն ունեն ստանալու ֆինանսավորում ՁԻՀ-ի կողմից՝ Ֆիլպ Մորիսի PMI Science-ի աջակցությամբ: Մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր ֆինանսավորում է տրամադրվել 63 ուսանողների:

Նրանցից Սյուզաննան կարծում է, որ տվյալագիտությունն այն կարեւոր մասնագիտություններից մեկն է, որ պետք է մեր երկրի զարգացման համար:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս