Տաթև համայնքի ղեկավար է ընտրվել «Շանթ դաշինք» կուսակցությունից Սամվել Լալայանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաթև համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը և «Շանթ դաշինք» խմբակցության հետ համատեղ ստորագրել է համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով Տաթև համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Հուշագրում սահմանված են համայնքի զարգացման առաջնահերթությունները, աշխատանքային սկզբունքները։

Երկու խմբակցությունները համայնքի ղեկավար կընտրեն «Շանթ դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Լալայանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մարատ Գերասիմյանին:




Լրահոս