Վերաքննիչ քրեական դատարանն ազատ է արձակել նախկին պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը տեղեկացնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանն ազատ է արձակել ԲՀԿ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ արդարամիտ դատավոր Ալեքսանդր Ազարյանի` բավարարեց բողոքս, բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և Ջանիբեկ Հայրապետյանին ազատ արձակեց կալանքից։

Ի վերջո արդարությունը հաղթեց, իսկ պարոն Ազարյանը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որն է իրական Դատավորի բուն առաքելությունը` իսկական արդարադատություն իրականացնելը»,– ասվում է գրառման մեջ։

Ջանիբեկ Հայրապետյանը մեղադրվում էր ՔՕ 112 հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը:




Լրահոս