ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է ցուցմունք տվել Ջանիբեկ Հայրապետյանի դեմ. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում Աժ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը հայտնեց, որ նախկին պատգամավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանք եւ ցուցմունք է տվել հայտնելով, որ ապօրինի քրեական գործ է: Ըստ փաստաբան Ամիրխանյանի, քանի որ տուժողը մահացել է,Ջանիբեկ Հայրապետյանի դեմ ցուցմունք է տվել մահացածի կինը: Փաստաբան Ամիրխանյանի խոսքով՝ այս քրեական գործի հետեում կան ուժեր եւ պետք է հասկանալ, թե սլաքները որտեղից են գալիս:

Հիշեցննեք, որ ArmLur.am-ը գրել էր, որ մեր տեղեկություններով իրավապահները Աժ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին պատահական չեն հիշել , այլ նրան ձերբակալելը խորը արմատներ ունի: Ինչպխես հայտնի է ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել, ապա կալանավորման համար միջնորդություն է ներկայացրել դատարան Աժ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի մասով: ArmLur.am-ը գրել էր, թե ինչ քրեական գործի շրջանակներում է Քննչական կոմիտեն կալանավորման տանում Ջանիբեկ Հայրապետյանին: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 2016 թվականի մայիսի 9-ին Եղվարդի Խճուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ Վաղինակ Սահակյանին: Ըստ մեզ հասած լուրերի՝ Ջանիբեկ Հայրապետյանը հարվածել է Վաղինակ Սահակյանի դեմքին, զրկել է վերջինիս ձախ աչքից եւ պատճառել է ծանր մարմնական վասվածք: Միաժամանակ ստացված տեղեկությունների համաձայն՝ նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը հօգուտ իրենց լուծելու համար Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց միջնորդությամբ եւ օժանդակությամբ իրավասու պաշտոնյաներին խոշոր չափի կաշառք է տվել, որի դիմաց թաքցվել է նշված դեպքին Ջանիբեկ Հայրապետյանի մասնակցության փաստը, իսկ կատարված արարքը մեղսագրվել է Գևորգ Բայադյանին: Ավելին, իրավապահները տվյալներ ունեն, որ վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք ստացած Սահակյանը սպառնալիքների եւ ճնշումների ներքո հրաժարվել է բողոքից, ինչի արդյունքում էլ որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել: Իսկ մինչ այդ, ArmLur.am-ը այս դեպքի մասին ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանից մեկնաբանություն էր խնդրել եւ նա կտրականապես հերքել էր շարադրվածը: Արդյունքում այս գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել մասնավորապես այն, որ գործով տուժող Վաղինակ Սահակյանը անցած տարի մահացել է: Ստացվում է, որ գործով տուժողը չկա, նախկին պատգամավորի դեմ ցուցմունք տվող չկա, սակայն նրան կալանավորել են:Իսկ ինչու, իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի Ջանիբեկ Հայրապետյանը այս տարվա խորհրդարանական ընտրություններին ներքին կարգով աշխատել է «Հայստան Դաշինք»-ի օգտին, ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի եւ նրան որոշել են պատժել:

Ք.Մ




Լրահոս