ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆիլիպ Մորիսի PMI Science-ը կրթաթոշակ տվեց 10 ուսանողի. մեծ հնարավորություն գիտական կարիերան զարգացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 10-ին Ֆիլիպ Մորիսի PMI Science Հայաստան գիտահետազոտական կենտրոնը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) հետ համատեղ ասպիրանտական կրթաթոշակ տրամադրեց 10 լավագույն ուսանողի: Ասպիրանտներն աշխատելու են հետազոտական աշխատանքների վրա հետեւյալ ոլորտներում՝ նյութագիտություն, մագնիսական հատկություններով նյութեր, ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ, նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ, վերլուծական քիմիա եւ այլն:

Երեւանի պետական համալասարանի առաջին կուրսի ասպիրանտ Լիաննա Վանյանը, որն ուսումնասիրում է մանրէներում նյութափոխանակային գործընթացը, լրագրողների հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ այս աջակցության շնորհիվ հնարավոր կլինի հետազոտությանը օժանդակող նյութեր ձեռք բերել:

«Երիտասարդ տարիքում, երբ դու մեծ ցանկություն ունես ինչ որ հետազոտություն անել եւ միջոցի չբավարարելը կարող է ընկճել քեզ: Իսկ այս աջակցության շնորհիվ հնարավոր կլինի եւ հետազոտությանը օժանդակող նյութեր ձեռք բերել եւ նոր մոտիվացիա կհանդիսանա, դրանք էլ ավելի ոգեւորված, ակտիվ եւ ճիշտ ժամնանակին անելու համար»,- նկատեց Լիաննա Վանյանը:

Իսկ ահա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի խոսքով, այս ծրագրի շնորհիվ ասպիրանտն իր սովորելու առաջին տարիներին կարողանում է հետազոտական դրամաշնորհներ ձեւակերպել:

«Դա հեշտ գործ չէ, դա կարելի է սովորել միայն պրակտիկայի ընթացքում եւ PMI-ը այդ առումով շատ լավ փորձ է տալիս ասպիրանտներին նմանատիպ ծրագրեր գրելու: Բացի այդ, դրամաշնորհներ ստանալը դա եւս մեկ ազդակ է, որ բայն, ինչով զբաղվում է ասպիրանտը շատ կարուեր է, ունի գիտական արժեք եւ կարող է բերել գիտական հետաքրքիր արդյունքի: Եւ նմանատիպ նախաձեռնություններն են, որ ասպիրանտներին պահում են գիտական ոլորտում, թույլ են տալիս զարգացնել գիտական կարիերան եւ հասնել նպատակների»,- ներկայացրեց Ա. Առաքելյանը:

Ֆիլիպ Մորիսի PMI Science-ի պրոդուկտների եւ տեխնոլոգիական պրոցեսների գծով փոխնախագահ Լուկա Ռոսսիի պետք է ներդրումներ կատարվեն տեխնոլոգիայի, գիտության մեջ։

«Մենք այստեղ էինք 2018 թվականին, գտանք լավ աղբյուր տեխնոլոգիայի և գիտության համար: Ուստի մենք ներդրումներ ենք կատարել այս գիտահետազոտական կենտրոնում, այս գեղեցիկ կենտրոնում, ներդրել ենք գիտնականների, գիտական նախագծերի մեջ։ Ակնհայտ է, որ գիտությունն ու տեխնոլոգիաները երկրի կյանքի հիմքն են, երկրի տնտեսական ներուժը։ Այսպիսով, դա ձեռնտու է PMI-ի համար, բայց դա նաև ձեռնտու է երկրի համար։ Եթե մենք ձևավորենք և ստեղծենք ապագա գիտնականներին, նրանք կստեղծեն ստարտափներ, նոր ընկերություններ, ծառայություններ, որոնք կխթանեն տնտեսությունը և նաեւ թույլ կտան նրանց աշխատանք տրամադրել երիտասարդ գիտնականների համար և մնալ Հայաստանում և, հնարավոր է, նաեւ Հայաստանից դուրս գտնվողներն էլ մոտիվացիա ունենան վերադառնալ Հայաստան, վերալիցքավորեն տեղական գիտությունը եւ տեխնոլոգիաները»,- ասում է Ֆիլիպ Մորիսի PMI Science-ի պրոդուկտների եւ տեխնոլոգիական պրոցեսների գծով փոխնախագահ Լուկա Ռոսսին:

Ֆիլիպ Մորիսի PMI Science-ի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը հպարտությամբ է նշում, որ 10 ասպիրանտական լավագույն ուսանող որոշել են մագիստրոսական ծրագրից հետո զբաղվել ֆունդամենտալ գիտությամբ:

«Այստեղ մարդիկ են, որոնք որոշել են մագիստրոսական ծրագրից հետո զբաղվել ֆունդամենտալ գիտությամբ եւ ցանկացած ընկերությանը, ՀՀ քաղաքացուն պատիվ է բերում, որպեսզի դու մաս լինես իրենց հաջողությանը: Իրենք են կերտում իրենց հաջողությունը եւ մեզ ընդամենը մնում է իրենց աջակցել: Հայաստանի 10 ասպիրանտական ուսանող լավագույն ծրագրերն են ներկայացնում եւ մենք ընդամենը օգնում ենք աղջիկներին եւ տղաներին շարունակել իրենց աշխատանքը, որովհետեւ նրանք այն մարդիկ են, որոնք համալրելու են մեր գիտահետազոտական ինստիտուտները, զբաղվելու են ֆունդամենտալ գիտությամբ եւ այդ թվում PMI Science գիտությունը օգտվելու է իրենց աշխատանքի արգասիքով»,- նշեց Վահե Դանիելյանը:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս