53-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Արտաշատի բաժին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արտաշատի և Դիլիջանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 11-ին Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 53-ամյա Սերյոժա Հ.-ն, որը հունիսի 25-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Սերյոժա Հ.-ն ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս