ՀՀ նախագահի հրամանագրով Վիկտոր Ենգիբարյանը նշանակվել է Գերմանիայում ՀՀ դեսպան:
Հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Վիկտոր Ենգիբարյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ իշխանությունները որոշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընգրկված 143-րդ համար Վիկտոր Եբգիբարյանին Գերմանիայում դեսպան կնշանակեն։