«Գերմանիայի նախագահին փոխանցեցի ՀՀ ղեկավարության բարեմաղթանքները»․ դեսպան Ենգիբարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Պատիվ ունեցա մասնակցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից հրավիրված ամանորյա ընդունելությանը։ Նախագահ Շտայնմայերին փոխանցեցի ՀՀ բարձրագույն ղեկավարության բարեմաղթանքները և շնորհակալություն հայտնեցի նախորդ տարվա ընթացքում մեր երկրների միջև գործընկերային հարաբերությունների համար։

Դաշնային նախագահի ելույթը, ինչպես միշտ, ոգեշնչող էր և ուղղված ապագային։ Ընդունելությունը լավ հնարավորություն էր նաև շփվելու ԳԴՀ կառավարության ներկայացուցիչների և իմ գործընկեր դեսպանների հետ»։




Լրահոս