ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուրջ 7.4 մլն դրամ կհատկացվի հետազոտական աշխատանքներին. PMI Science-ը աջակցում է գիտական կյանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարածքում գործող բոլոր համալսարանների եւ գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական թիմերին ընթացիկ տարում հնարավորություն է ընձեռվում մասնակցել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին: Տեղեկացնենք, որ այս ծրագիրն իրականացվում է Ֆիլիպ Մորիսի PMI Science Հայաստան գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից: Եւ ծրագրի շրջանակներում շուրջ 7 մլն 400 հազար դրամ ֆինանսավորում կհատկացվի հետազոտական աշխատանքներին:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ նախաձեռնությունն ունի չորս տարվա պատմություն: «Արդեն չորս տարի է, ինչ ակտիվ համագործակցում ենք PMI Science գիտահետազոտական կենտրոնի հետ, աջակցում ենք Հայաստանի գիտական համայնքին: Եւ սա յուրօրինակ նախաձեռնություններից է, որով հատուկ փորձում ենք աջակցել մեր գիտահետազոտական ինստիտուտներին եւ համալսարաններին, որոնք զբաղվում են գիտությամբ: Մենք կարողացանք միջավայր ստեղծել, որ գիտնականները ոչ միայն ստանան ֆինասավորում, այլ ստեղծեն, աջակցեն այն միջավայրին, որտեղ իրենք աջակցում են: Ծրագրերը տարբեր են եւ շատ ուրախ ենք, որ կենսաբանությունից մինչեւ մաթեմատիկա, ֆիզիկայից մինչեւ քիմիայի տարբեր խնդիրներին են վերաբերվում, որով PMI Science-ի միջոցով կարողանում ենք աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում կա գիտություն, եւ կան հետաքրքիր խնդիրներ, որ կարող է այսօր հետաքրքրել նմանատիպ առաջատար կազմակերպությանը»,- ներկայացրեց հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ի դեպ, ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում և համակարգված օժանդակություն այն թիմերին, որոնց հետազոտական և գիտական նախագծերն առնչվում են հետևյալ ոլորտներին՝ նյութագիտություն, կայուն նյութեր,  այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ, ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ, բուսաբանություն և թունաբանություն, կիրառական ու փորձարարական ֆիզիկա եւ այլն:
Օրինակ, Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի, տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց 5 հոգուց բաղկացած թիմը դիմել էմրցույթին եւ շահել:

«Հինգ հոգուց բաղկացած թիմը կարողացավ մեր նախատեսված հետազոտությունների մոտ 90 տոկոսը իրականացնել, դրա արդյունքում աշխատանքները տպագրվել են միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում», -լրացրեց Արամ Սահարյանը: Նշենք, որ 2018 թվականից ի վեր 19 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 45 հետազոտական թիմեր արդեն դարձել են ծրագրի շահառուներ՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։

«Մենք ունենք գիտական եւ տեխնոլոգիական ահռելի մեծ պոտենցիալ եւ նման միջազգային կազմակերպությունների շնորհիվ, ինչպիսին որ մենք ենք, պետք է ավելացնենք մեր տեխնոլոգիական ներուժը գիտելիքի տեսանկյունից եւ փորձենք այն փոխանցել մեր հայկական գիտական համայնքին եւ ամենակարեւորը մեր աջակցության եւ նման ծրագրերի շնորհիվ, որոնք որ նաեւ իրականացվում են Հայաստանում, ստանան ազատ ստեղծագործելու հնարավորություն»,- նկատեց Ֆիլիպ Մորիս Հայաստան արտաքին կապերի ղեկավար Վիկտորյա Պողոսյանը:

Մեր զրուցակցի խոսքով, կան նաեւ ծրագրեր, որոնք գիտությունից կարող են անցնել կիրառության. «Միայն հպարտանում ենք, որ մաս ենք կազմում այդ ամբողջ համայնքի: Այնպես որ ես համոզված եմ, որ տարի առ տարի այդ տեմպն արագանալու է, որովհետեւ այդ հիմքերն արդեն դրած են, եւ մենք ջանք չեն խնայի, որպեսզի ամեն ձեւով աջակցենք գիտական եւ տեխնոլոգիական համայնքին»:
Լինելով աշխարհում Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի 3-րդ գիտահետազոտական կենտրոնը Հայաստանում՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնն ակտիվ մասնակցում է Հայաստանում գիտական կյանքին:

«Ցանկացած հայ երազում է, որ իր զավակը սովորի բարձրակարգ համալսարանում: Այսօր մենք տեսնում ենք այն ֆակուլտետները, որոնք բարձրակարգ են եւ ունեն բարձր տեխնոլոգիաներ իրենց կրթական համակարգի ներքո: Սա միայն կարելի է ասել, որ վերադառնում ենք մենք մեր հենքերին, մեր արմատներին ու այն, ինչ որ մենք կանք»,- նշեց Ֆիլիպ Մորիսի PMI Science-ի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս