Քիչ առաջ ArmLur.am-ը Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ 3 անձի կալանավորելու միջնորդություն է ներկակացվել դատարան:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեք անձինք ԱԺ նախկին պատգամավորի որդիներն են, իսկ մյուս ձերբակալված որդին դեռ հիվանդանոցում է:
Հիշեցնենք, որ երեկ գրել էինք, որ Քանաքեռցի Տույի» սպանության գործով ձերբակալվել են սպանված նախկին պատգամավորի 4 որդիները:
Նոյեմբերի 11-ին, Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի արդյունքում սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը:
Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին Վլադիմիր Սիմոնյանը: Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանից ընտրվել է ԱԺ պատգամավոր:
Արդյունքում, երեկվա դրությամբ կա ձերբակալված 5 ՝անձ, որոնցից 3 -ին մասով կա արդեն կալանավորման միջնորդություն:
Քնար Մանուկյան