Ֆրանսիան վերսկսում է միջուկային ռեակտորների շինարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան վերսկսում է միջուկային ռեակտորի ծրագիրը՝ նվազեցնելու կախվածությունը ներկրվող էներգիայից և կանխելու էլեկտրաէներգիայի գների կտրուկ աճը։ Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնում է Reuters-ը:

«Վերջին մի քանի տասնամյակի ընթացքում առաջին անգամ մենք պատրաստվում ենք վերսկսել մեր երկրում միջուկային ռեակտորների կառուցումը և շարունակել էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը»,- ասել է Մակրոնը։

Այժմ սպասվում է, որ Ֆրանսիայի կառավարությունը առաջիկա շաբաթներին կհայտարարի մինչև վեց նոր ռեակտորի կառուցման մասին: Միաժամանակ կառավարությունը չի վերականգնի միջուկային ռեակտորների կառուցման ոչ մի նախագիծ, քանի դեռ չի գործարկվել Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ֆլամանվիլի ատոմակայանը, որը կառուցվում է ավելի քան տասը տարի։

Ֆրանսիան վերջին միջուկային ռեակտորը գործարկել է 1999 թվականին։ Երկիրն ունի 56 միջուկային ռեակտոր։




Լրահոս