ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակտիվություն Ղարաբաղյան հարցի ու Հայաստանի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածաշրջանային զարգացումների շուրջ ակտիվություններ են նկատվում։ Մասնավորապես, երեկ Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրադրությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։

Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար։

Միեւնույն ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր (Միացյալ Նահանգներ), Իգոր Խովաև (ՌԴ), Բրիս Ռոքֆեյլ (Ֆրանսիա)) հանդես են եկել հայտարարությամբ։ Նրանք նշել են, որ խորը մտահոգությամբ են դիտարկում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Համանախագահները կողմերին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ ապաէսկալացման համար։

Համանախագահները նաև կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների շրջանակում։

Ն.Հ.

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս