Մենք պետք է ստուգենք ստացվող տեղեկատվությունը․ ՄԱԿ-ը Երևանին եւ Բաքվին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ը Երևանին եւ Բաքվին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, հակասությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ նովոստին, այդ մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։

«Այժմ մենք որոշակի տեղեկատվություն ենք ստանում: Բայց միանշանակ, մենք մտահոգությամբ հետևում ենք բռնության վերջին բռնկման մասին հաղորդագրություններին: Եվ մենք պետք է ստուգենք այդ հաղորդագրությունները»,- ճեպազրույցում ասել է Հակը:

«Այս պահին մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և գործել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան՝ բոլոր համապատասխան մտահոգությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար: Մենք ցանկանում ենք խուսափել ցանկացած էսկալացիայի վերադառնալուց, որը մենք տեսել ենք ավելի վաղ»,- հավելել է նա։




Լրահոս