ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Ազգային ժողովում մի քանի փորձից հետո նոր քվորում ապահովվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր շարունակում է իր հերթական նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 33 հարց:

Առաջին քվեարկության ժամանակ պարզվեց, որ քվորում չկա, գրնցվել էր 51 պատգամավոր, որից հետո ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը կոչ արեց նախքան նիստը սկսելը մեկ րոպե լռությամբ հարգել երեկ ադրբեջանական հարձակմանը զոհ դարձած զինծառայողների հիշատակը:

Մի քանի փորձից վերջապես քվորում ապահովվեց, գրանցվեց 55 պատգամավոր:

Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցում նիստերին:




Լրահոս