Պայթյուն գազալցակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղ տանող ճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Ինչպես հայտնում ես ոստիկանությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.15-ի սահմաններում, Վանաձոր-Գուգարք ճանապարհի 1-ին կմ-ին գտնվող գազալցակայանի բարձր ճնշման ագրեգատում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է ագրեգատը պատսպարող քարե շինությունը և կոտրվել են գազալցակայանին հարակից բնակելի տների ապակիները: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:




Լրահոս