Մանկական որ կերերն են թանկացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.am-ը գրել էր, որ մանկական կերերի գները բարձրացել են. այս մասին լրատվամիջոցին փոխանցել են երիտասարդ մայրերը: Նրանց խոսքերով՝ տարվա մեջ մանկական կերերի գներն արդեն մի քանի անգամ է, ինչ բարձրանում են: Երիտասարդ մայրերի պատմելով, այսօր դեղատներում, սուպերմարկետներում կամ օնլայն տարբերով վաճառվող մանկական կերերի գները բարձր են:

Օրինակ՝ Nutrilon Pre կոչվող մանկական կաթնային խառնուրդը 11 հազար 200 դրամով է վաճառվում, իսկ «Nutrilon Hypoallergenic»-ը 8500 դրամ է: Իսկ «Nutrilon Premium 1»-ը 5600 դրամ է, որոշ տեղերում այն հասնում է մինչեւ 6000 դրամի: Թանկացել են նաեւ «Սիմիլակ Գոլդ», «Սիմիլակ Կլասիկ» կաթնային խառնուրդները. «Սիմիլակ պրեմիում 3»-ը արժե 5680 դրամ, իսկ 700 գրամանոց «Սիմիլակ 1»-ը վաճառվում է 7600 դրամի սահմաններում: Օրինակ «Սիմիլակ Գոլդ 3»-ը 800 գրամանոցը 5600 դրամից դարձել է 8450 դրամ:

ArmLur.am-ին «Սլավ գրուպ» ընկերությունից արձագանքել են մեր հրապարակմանը եւ պարզաբանել են՝ նշելով, որ հակառակը, ընկերությունը մանկական կերերի գները նվազեցրել է. Այս տարվա հոկտեմբերի 11-ից սկսած «Սլավ գրուպ» ընկերությունը նվազեցրել է Նուտրիլոն Պրեմիում տեսակի մանկական կերերի արժեքը 5300 դրամից մինչև 4600 դրամի: Իսկ «Նուտրիցիա» բրենդի 9700 արժեքով կաթնախառնուրդը բազային տեսակ չէ, այլ բուժիչ կաթնախառնուրդ է, որը նշանակվում է թերի քաշով ծնված երեխաներին, ինչը մասսայական կիրառելիություն չունի և իր գնով ավելի մատչելի է շուկայում առկա հատուկ նշանակության կաթնախառնուրդներից»:

Մեզ մնում է արձանագրել, որ ընկերությունը 4600 դրամով է մանկական կերը մատակարարում դեղատներին եւ սուպերմարկետներին, իսկ վերջիններիս մտքին ինչ գին փչում է, դա էլ սահմանում են:




Լրահոս