ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գ. Նժդեհի փողոցում գտնվող միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի որոշ աշխատակիցներ փոխշահավետ համաձայնության գալով բնակիչների հետ, վերջիններիս ուղղորդում են զարտուղի ճանապարհներով՝ հիմնականում իրենց մասին կեղծ տեղեկություններ պարունակող տվյալներ ներկայացնելով, անօրինական ձևով ընդգրկվել նպաստառուների ցուցակներում:
Մասնավորոպես, միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի աշխատակիցները, նման «խորհրդատվություն» և քաղաքացիներին նպաստի համակարգում ընդգրկելու դիմաց վերջիններիցս տարվա ընթացքում պահանջում և ստանում են 2-3 ամսվա նպաստի գումարները:
Տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներ Արմենուհի Զալյանը Թեհմինա , Աղաբաբյանը, Մարինե Աթոյանը և Ալիսա Պրազյանը նշված եղանակով գումարներ են տվել միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի որոշ աշխատակիցներ:
Վերջիններիս ընտանիքները ֆինանսապես ապահովված են, բնակվում են իրենց ամուսինների հետ, սակայն նրանք ամուսնալուծվելու և առանձին կենցաղ վարելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ են ներկայացրել միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոն և ընդգրկվել նպաստառուների ցուցակում:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քնար Մանուկյան