Armenian text to speach

Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ զրույցի ընթացքում, մի շարք հարցերի հետ մեկտեղ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը։

Շառլ Միշելի խնդրանքով՝ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ԼՂ-ի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման մասին։

Այս հարցերի քննարկումը նախատեսվում է նաև նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հանդիպմանը, ասվում է հաղորդագրությունում։




Լրահոս