ՖՈՏՈ. Մենք երկար տարիներ ունենք միմյանց բացահայտելու. դերասանուհի Նոննա Գրիգորյանը նշում է ամուսնության 10 ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամուսնական տարեդարձը հիանալի առիթ է եւս մեկ անգամ միմյանց սեր խոստովանելու եւ հարաբերություններն էլ ավելի ամրացնելու: Գաղտնիք չէ, որ ամուսնական յուրաքանչյուր տարեդարձ ունի իր նշանակությունը: Այս տարի՝ նոյեմբերի 24-ին, դերասանուհի Նոննա Գրիգորյանը եւ դերասան Վահագն Կիրակոսյանը նշեցին իրենց ամուսնության 10 տարին (վարդագույն հարսանիքը): «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դերասանուհին կիսվել է իր զգացողություններով:

Օրվա խորհուրդը

Մենք մինչեւ մեր ամուսնությունը ճանաչել ենք միմյանց, նույնիսկ, երբ դեռ չէիք ամուսնացել, մեզ ասում էին այնպես եք միմյանց հետ շփվում կարծես ամուսիններ լինեք: Այնպես, որ մեզ համար ամուսնությունը պարզապես իրադարձություն էր: Շատ զույգեր մեկ տարի կամ գուցե 6 ամիս առաջ ծրագրում են իրենց հարսանիքը, իսկ մենք մեր հարսանիքը ծրագրեցինք ընդամենը 20 օրում: Այս ժամանակ ես Կամերային թատրոնով մեկ ամսով գտվում է հյուրախաղերի ԱՄՆ-ում, եւ այդ հեռավորությունը որոշիչ դեր ունեցավ մեր կյանքում: Որոշեցինք օրինականացնել մեր հարաբերությունները: ԱՄՆ-ից վերադառնալուց 4 օր հետո նշանադրվեցինք, 14 օր հետո զագս գնացինք, իսկ 24 օր հետո ամուսնացանք: Մինչ օրս մեր ամուսնության խնջույքը շատերի հիշողության մեջ է մնացել իր պոզետիվությամբ, անգամ եղանակն է տպավորվել, քանի որ առավոտյան այնքան տաք էր կարծես ամառ լիներ, ցերեկը լրիվ գարնանային եղանակ էր, իսկ երեկոյան արդեն ձմեռ էր, շատ մեծ-մեծ փաթիլներով ձյուն էր գալիս:

Անշահախնդիր սեր

Ես ամբողջ կյանքում ունենալով իմ ծնողների ընտանիքի իդեան՝ ցանկանում էի այնպիսի ամուսին եւ ընտանիք ունենալ, ում հետ կարող էի ընկեր լինել, կիսել իմ բոլոր հույզերն եւ ապրումները, բացի կին ամուսին հարաբերություններից: Եվ ես իսկապես ունեմ այդ ընտանիքը, ինչի համար շնորհակալ եմ շատ Աստծուց: Ես անկեղծ կլինեմ, մեր հարաբերությունների հիմքում ընկած է միայն առողջ սիրո զգացողություն, որն օր օրի էլ ավելի է ամրանում: Ես հասկացա, որ տարիներ հետո, միայն կարող ես ասել, թե ինչ է սերը, քանի որ 20 տարեկանում կարող ես խոսել սիրահարվածության, հրապուրանքի մասին, բայց ոչ սիրո: Կարծում եմ՝ սիրո մեջ պետք է լինել անշահախնդիր,եւ դեռ մենք երկար տարիներ ունենք միմյանց բացահայտելու համար:

Ընտանեկան դժվարություններ

Ընտանեկան անկումներ չենք ունեցել: Ես տեսակով շատ անզնիվ մարդ եմ եւ թույլ չեմ տա ինձ ստել: Եղել են դժվարին ժամանակներ, խնդիրներ, ինչը նորմալ է բոլոր ընտանիքիների համար, որոնք հաղթահարել ենք եւ անցել առաջ: Կյանքի դժվարին փուլերին դիմակայելը մեզ դարձրել է ավելի ամուր ու մեր ամեն առավոտվա սուրճ սկսում ենք լավ ու բարի հիշողություններով եւ ծիծաղով:

10 տարիների ամենաթանկ ձեռքբերումը

Իմ եւ ամուսնուս աշխատանքը «էգոիստ» աշխատանք է, քանի որ այն մեզանից շատ ժամանակ է խլում, եւ երբ մեզ ասում են ինչու երկրորդ զավակ չեք ունենում, ես միշտ հումորով պատասխանում եմ՝ «Վա՛յ մոռացել էինք, գործով էինք ընկել»: Աղջիկս մեր միակն է եւ մեր սիրո վկայությունը: Շատ հումորով, ընկերասեր է աղջիկ է մեծանում: Նա մեր տան ճառագող լույսն է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս