ՖՈՏՈ. Այնպես ստացվեց, որ ոտքիս բացվածքը մի փոքր նախատեսվածից ավել երևաց. Էվելինա Շահիրյան կրտսերը՝ քննադատության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Էվելինա Շահիրյան կրտսերի հարսանիքն էր։ Դերասանուհին ամուսնացել է ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հետ։ Դերասանուհու հարսանեկան զգեստը իր երկրպագունների կողմից բավականին շատ քննարկվեց, որին ի պատասխան դերասանուհին իստագրամյան սթորի բաժնում տեսանյութ հրապարակեց, անդրադառնալով քննադատություններին և դրական մեկնաբանություններին.

«Նախ նշեմ, որ իմ հարսանեկանը շորը ես չեմ գնել, այն կարել ենք, և ես այդ օրը հագել եմ իմ երազանքների հարսի շորը, սրահ մտնելիս այնպես ստացվեց, որ ոտքիս բացվածքը մի փոքր նախատեսվածից ավել երևաց, բայց դա չի նշանակում, որ նման գեղեցիկ օրով պետք է այդպիսի մեկնաբանություններ գրեք, ինչևէ նաև շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հետ միասին ուրախացան և դրական խոսքեր ասացին»։

Հավելենք, որ քավորի և քավորկնոջ պարտականությունները կատարեցին դերասան Միկա Ղափլանյանն ու նրա կինը`դերասանուհի Մարիամ Ադամյանը, դե իսկ ազաբներից մեկը դերասան Մկո Քեբաբչյանն է, մյուսը՝ Հայկ Դարբինյանը:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս