Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր:
Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում տարբեր օգնություններ առաջարկող կասկածելի օգտահաշիվներին և կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց:
Սոցիալական տարբեր ծրագրերի շահառու լինելու համար անձնական տվյալներ փոխանցեք միայն պետական կառույցներին:
Կասկածելի հայտարարությունների հանդիպելու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ԱԱԾ: