ՏԵՍԱՆՅՈՒԹ. AAD.am ամենամյա մրցանակաբաշխությանն անակնկալներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր եւ կկայանա AAD.am ամենամյա հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանի նախաձեռնած մրցանակաբաշխությունը: Հասարակական, քաղաքական, առողջապահական, լրատվական, սպորտի, մշակույթի եւ այլ ոլորտների մի շարք ներկայացուցիչներ ներկա են գտնվելու այս մրցանակբաշխությանը, իսկ լավագույնները ստանալու են մրցանակներ իրենց կատարած աշխատանքի համար։

ArmLur.am-ին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ մրցանակաբաշխության նախապատրաստական աշխատանքներին:

AAD.am Հայաստան-Արցախ-Սփյուռք մրցանակաբաշխության սկիզբը դրվել է դեռեւս 2009 թվականից: Սկզբնական շրջանում այն սիրողական մակարդակի է եղել, բայց տարիների ընթացքում վերածվել է մեծ մրցանակաբաշխության:

Հասարակական գործիչ, մրցանակաբաշխության նախաձեռնող Մամիկոն Խուրշուդյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ անակնկալներ են լինելու: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Royal Erevan ռեստորանային համալիրում, որտեղ տեղավորվելու է 360 մարդ:

Հաշված օրեր են մնացել AAD.am մրցանակաբաշխությանը, ArmLur.am-ը հաջողություն է մաղթում այս ծրագիրը նախաձեռնող թիմին՝ հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս