ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք շարունակական պատերազմների դարաշրջան ենք մտել, որի սպառնալիքի ներքո մաս-մաս կորցնում ենք մեր հայրենիքը. Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վարչապետը եռակողմ ֆորմատով Սոչիում հանդիպելու է Ադրբեջանի նախագահին։

Ի՞նչ պետք է սպասի հայ հանրությունն այդ հանդիպումից, երբ Նիկոլ Փաշինյանը մեկ հայտարարում է, որ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել, մեկ նշում է, որ փաստաթուղթ չկա․ դեռ հանձնաժողով պետք է կազմվի, եւ քննարկման առարկան դա է լինելու։

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով թեմային, նշում է.

«Եւ այս իրավիճակին զուգահեռ՝ իշխանությունը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին: Մինչդեռ նոյեմբերի 9-ի անընդունելի փաստաթղթից հետո, մենք շարունակական պատերազմների դարաշրջան ենք մտել, որի սպառնալիքի ներքո մաս-մաս կորցնում ենք մեր հայրենիքը և գնում նոր զիջումների։ Պատերազմից անցել է մեկ տարի։ Դա քիչ ժամանակ չէ, որ մենք՝ որպես երկիր, կարողանանք մեր մեջքը ուղղել և բանակը վերազինել: Մեր երկրի ամբողջ ռեսուրսը պետք է ուղղված լինի բանակի հզորացմանը, մինչդեռ հակառակն է արվում՝ բյուջեի նախագիծ է բերվել և իշխանականների ջանքերով անցկացվել, որով պաշտպանական գերատեսչության ծախսերը ընդամենը մոտ 10 տոկոսով է ավելանում։ Մինչդեռ պարտված երկրի պաշտպանական բյուջեն պետք է մի քանի անգամ ավելանա և մյուս ծախսերը կրճատվեն… Բայց չի արվում»։

Տեսանյութը՝ 24news-ի:




Լրահոս