Նոյեմբերի 26-ի դրությամբ Սյունիքի մարզում պատվաստվել է 44 417 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետարանը ներկայացրել է նոր կորոնավիրուսային հիվանդության հետ կապված վիճակագրության պատկերը Սյունիքում։

Նոյեմբերի 26-ի դրությամբ նախորդող շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 112 նոր դեպք, առողջացել է 313 մարդ, 56 քաղաքացի բուժվում է Կապանի ԲԿ-ում, որից ծայրահեղ ծանր վիճակում է 5 մարդ:

Ծանր է 23 քաղաքացու վիճակը, 331 մարդ բուժվում է ամբուլատոր պայմաններում։ Գրանցվել է 9 մահ։

Նոյեմբերի 26-ի դրությամբ մարզում պատվաստվել է 44 417 հոգի, որից առաջին դեղաչափն ստացողները՝ 30 403 հոգի։




Լրահոս