ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումն ավարտվեց. ինչ հարցեր են քննարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այնուհետև տեղի կունենա եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

Եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահն առանձին հանդիպում կունենա ՀՀ վարչապետի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Քիչ առաջ մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը Սոչիում: Հանդիպման ավարտին սպասվում է Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպումը: Դրանից հետո Պուտինն առանձնազրույց կունենա Փաշինյանի հետ: Այսինքն ՝ երկու երկկողմ հանդիպում ունի Պուտինը և մեկ հանդիպում ՝ եռակողմ», – ասել էր Պեսկովը:

«Ցավոք, Լեռնային Ղարաբաղում մինչ օրս կան միջադեպեր, կան զոհեր։ Մենք դրա համար էլ հավաքվել ենք, որպեսզի տեսնենք, թե ինչ է արվել, և ինչ պետք է անել, որպեսզի նման խնդիրներ ոչ միայն չլինեն, այլև ՝ իրավիճակը հանդարտվի և ստեղծվեն պայմաններ՝ տարածաշրջանում խաղաղության համար՝ բնակիչներին խաղաղ ապրելու, իսկ տարածաշրջանի երկրներին՝ զարգանալու համար»,-հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման մանրամասները տեսանյութում:




Լրահոս