ԱՄԷ-ում իրականացվել է բնակչության 100 տոկոսանոց պատվաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբական Միացյալ Էմիրություններում նոյեմբերի 26-ի դրությամբ բնակիչների 100 տոկոսը ստացել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի գոնե մեկ դեղաչափ, իսկ ավելի քան 90 տոկոսն անցել է պատվաստման լիարժեք կուրսը։ Այս մասին հայտնում է RussianEmirates-ը։

ԱՄԷ-ն աշխարհում առաջիններից է սկսել պատվաստումը չինական Sinopharm պատվաստանյութով։ Օգտագործվել է 21,8 մլն դեղաչափ պատվաստանյութ։

2020 թվականի դեկտեմբերին երկրում հավանություն էին տվել ամերիկյան Pfizer-BioNTech պատվաստանյութին։ Այնուհետև հավանություն է տրվել ռուսական Սպուտնիկ V, բրիտանական Oxford-AstraZeneca և ամերիկյան Moderna պատվաստանյութերին։ Sinopharm և Pfizer պատվաստանյութերով պատվաստել են նաև երեխաներին։

2021 թվականի մարտին ԱՄԷ-ն դարձել է տարածաշրջանի առաջին երկիրը, որը հայտարարել է քովիդի դեմ պատվաստանյութի արտադրության մեկնարկի մասին։ Աբու Դաբիի Group 42 ընկերությունը միավորվել էր չինական Sinopharm ընկերության հետ՝ Hayat-Vax պատվաստանյութի մշակման համար։




Լրահոս