Հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի տներից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին` ժամը 10:51-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի տանիքում (մոտ 60 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ):




Լրահոս