Զովունիում ՀԷՑ-ի աշխատակիցը հոսանքահարվել է. մահվան դեպքով կա մեղադրալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամվել Ազատի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006 թվականի հուլիսի 01-ին ՀԷՑ ՓԲԸ-ի հետ կնքելով աշխատանքային պայմանագիր և աշխատանքի անցնելով ՀԷՑ ՓԲԸ-ի Նաիրիի մասնաճյուղում որպես գլխավոր ճարտարագետ’ 2020 թվականի ապրիլի 04-ին հանցավոր անփութությամբ չի նախատեսել իր գործողությունների հետևանքով Վալերի Բաղդասարյանին մահ պատճառելու իրական հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դա, որի արդյունքում էլ իր գիտությամբ և թույլտվությամբ Նաիրիի էլ. ցանցի աշխատակից չհանդիսացող Վալերի Բաղդասարյանը 2020 թվականի ապրիլի 04-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, բարձրացել է Զովունի գյուղում գտնվող ՀԷՑ ՓԲԸ-ի Նաիրիի մասնաճյուղի թիվ 7778 բարձրավոլտ ենթակայանի սյան վրա’ վթարված հաղորդալարերի վերանորոգման աշխատանքներ կատարելու համար, որի ժամանակ էլ հոսանքահարվել և մահացել է:

Ք.Մ.




Լրահոս