Այսօր աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր աշխարհում նշվում է աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրը: 1987 -ին  հոկտեմբերի 17-ին հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել էին Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948-ին ստորագրվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այդ օրը ֆրանսիացիները ցանկացել էին հարգել աղքատությանն ու սովին զոհ գնացած մարդկանց հիշատակը:Նրանք նշում էին, որ աղքատությունը համարվում է մարդու իրավունքների խախտում, եւ կոչ էր արվում համընդհանուր ջանքերով փորձել հարգել այդ իրավունքը: 1992-ին  “Չորրոդ աշխարհ” շարժման ներկայացուցիչները, որոնք պայքարում են աղքատության դեմ ամբողջ աշխարհում, կարողացան հասնել այն բանին, որ 1992 -ին դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 17-ը հռչակեց այդ չարիքի դեմ պայքարի համաշխարհային օր:




Լրահոս