ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհված ու վիրավոր զինվորներից մինչև մշակութային ու քաղաքական գործիչներ. ովքեր մրցանակներ ստացան AAD.am մրցանակաբաշխությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020-ի սեպտեմբերի 27-ից անդին ցանկացած միջոցառում, ծես, արարողություն առանց կենդանի ու հավերժության ճամփան բռնած հերոսների մասին հիշողությունների, նրանց գործած սխրանքների վերաբերյալ խրոխտ պատմությունների չի անցնում։ AAD.am (Հայաստան, Արցախ, Սփյուռք) 12-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը նույնպես բացառություն չէր։ Մրցանակաբաշխության կազամկերպիչ Մամիկոն Խուրշուդյանի նախաձեռնությամբ մեկտեղվել էին քաղաքական գործիչները, հանրային դեմքերը, սպորտի, մշակույթի, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներրը, լրագրողներն ու ուժային կառույցների ներկայացուցիչները: 44-օրյա պատերազմի մասնակից, մարմնական տարբեր աստիճանի վիրավորում ստացած դյուցազուններն ու անմահացած հերոսների հերոսածին ծնողները։ Փառատոնի մեկնարկային հատվածը մահաբեր պատերազմի զոհերի հիշատակին էր նվիրված։ Հետմահու պարգևների արժանացած տղաների, այնուհետ պատերազմի մասնակից վիրավոր զինվորների մրցանակները ներկաների հոտընկայս ու չդադարող ծափերի ներքո տրվեցին։

Երեկոյի մյուս հատվածում մրցանակների արժանացան Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը, երգչուհի Զարուհի Բաբայանը, դերասան Գարիկ Սեփխանյանն ու այլոք։

Տարվա լավագույն լրագրող անվանակարգում մրցանակ ստացավ նաև  «ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սևակ Վարդումյանը:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս