
COVID-19-ի դեմ պատվաստանյութերն օգնում են մեր օրգանիզմին իմունիտետ զարգացնել այն վիրուսի նկատմամբ, որն առաջացնում է COVID-19՝ առանց հիվանդանալու: Հայտնում է Առողջապահության ազգային ինստիտուտը։
Պատվաստանյութերի տարբեր տեսակներ ապահովում են պաշտպանության տարբեր ձևեր, բայց բոլոր տեսակի պատվաստանյութերի դեպքում օրգանիզմում մնում է «հիշողություն» T-լիմֆոցիտների, ինչպես նաև B-լիմֆոցիտների պաշար, որոնք կհիշեն, թե ինչպես ապագայում պայքարել վիրուսի դեմ: