Ազգային ժողովն այսօր կամ վաղը Հաշվեքննիչ պալատի նոր անդամ կընտրի: Նա Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Եղիշե Սողոմոնյանն է:
ArmLur.am-ը դեռ երկու ամիս առաջ էր գրել, որ Պալատի նոր անդամի ընտրության հարցում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» միանձնյա որոշել է Սողոմոնյանին առաջադրել: Այսօր՝ դեկտեմբրի 8-ին, ArmLur.am-ը Սողոմոնյանին խորհրդարանում նկատեց: Նա մեզ փոխանցեց, որ բյուջեի քննարկումից հետո խորհրդարանականները կանցնեն իր ընտրության հարցին:
Հիշեցնենք, որ Սողոմոնյանն «Առաքելություն» կուսակցության անդամ էր: Մեզ հետ նախկինում ունեցած զրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ որպես պատգամավոր լիազորությունները ավարտվելուն պես դադարեցրել է նաև կուսակցության անդամակցությունը:
Սևակ Վարդումյան