Ո՞վ կփոխարինի Լևոն Յոլյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարական է ներկայացրել: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պաշտոնում նրան կփոխարինի պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանը:

ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իշխանության կողմից պալատը նախագահելու առաջարկ դեռևս չի ստացել: «Չեմ կարող հիմա ասել՝ եթե նման առաջարկ լինի, կընդունե՞մ, թե՞ ոչ: Եթե առաջարկեն, կմտածեմ»,- նշեց Սողոմոնյանը:

Եղիշե Սողոմանյանը, որ ամիսներ առաջ ընտրվեց Վերահսկիչի անդամ, Ազգային ժողովի նախորդ՝ 7-րդ գումարման, պատգամավոր էր: Նա պատգամավորի քվոտա ստացել էր «Առաքելություն» կուսակցությունից: Սողոմոնյանն այժմ կուսակցական պատկանելիություն չունի, անդամակցությունն «Առաքելությանը» դադարեցրել է:

Սևակ Վարդումյան




Լրահոս