Ազգային ժողովում շարունակվում է Կառավարության անդամների և պատգամավորների միջև հարցուպատասխանը: ArmLur.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ հարցուպատասխանի ժամանակ ջրի շշերը հավաքել են պատգամավորների սեղաններից:
Հիշեցնենք, որ հարցուպատասխանի ժամանակ ջրի շշերը հավաքել են այն միջադեպից հետո, երբ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ջրի շիշը նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ, ինչից հետո Ազգային ժողովում ծեծկռտուք սկսվեց։
Հարց է առաջանում, Կառավարության անդամները, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ են շշերով ծեծկռտուքից: