![](https://armlur.am/wp-content/uploads/2021/07/hay_adrbejanakan_sahman_shabat.am11.jpg)
Դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։
ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։