Հայաստանում մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա 10 ամիսներին մեր հանրապետությունում մահացել է 25 հազար 520 մարդ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 27 հազար 136 մարդ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Ավելին, մեր հանրապետությունում ավելի շատ մահանում են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից: Մեզ պաշտոնական աղբյուրից հայտնի դարձավ, որ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից նախորդ տարվա 10 ամիսներին մահացել է 12 հազար 587 մարդ, իսկ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին՝ 13 հազար 201:

Բացի այս, նշենք, որ մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Իսկ Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մահացել է 4494 մարդ, իսկ այս տարվա 10 ամիսներին այս ցուցանիշը փոքր-ինչ նվազել է՝ դառնալով 4449: Ճիշտ է, այս ցուցանիշը 45-ով պակասել է մեկ տարվա ընթացքում, բայց միեւնույնն է, այս հիվանդությունը շարունակում է մահվան պատճառների առաջատարը մնալ: Մասնագետների խոսքերով՝ նորագոյացություններից եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահացածությունը ավանդաբար կազմել է մահերի մոտավորապես 70 տոկոսը:

Ս.Հ.




Լրահոս