ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ քննչական կոմիտեից հեռանալու մասին. չի՞ հաշտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 14-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Անրի Վարդանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»:
Հիշեցնենք, որ Անրի Վարդանյանը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է, զբաղեցրել է Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնը: Պաշտոնից ազատվել է շուրջ երկու ամիս առաջ:

Ինչպես հայտնի է հոկտեմբերի 12-ին քննչական կոմիտեի նախագահի հրամանով Գագիկ Ջհանգիրյանի փեսային ազատել էին Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից եւ նշանակել մեկ այլ պաշտոնի՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ: Սակայն ArmLur.am-ի հասած տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Ջհանգիրյանի փեսան չի կարողացել հաշտվել իր նոր պաշտոնի հետ եւ դեռ ավելին իր հարաբերությունները այդքան էլ հարթ չեն գնացել կոմիտեի ղեկավար կազմի հետ եւ նա լքել է պաշտոնը: Արդյունքում անգործ չմնալու համար իշխանությունները Ջհանգիրյանի փեսային նոր պաշտոն են տալիս, որը իր նախկին պաշտոնի համեմատ բավականին ցածր պաշտոն է եւ դեռ ավելին իրավապահ համակարգում նշում են, թե Անրի Սեդոյանը հոգով քննիչ է ինչ պետք է նա անի վերահսկողոկան ծառայությունում:

Ք. Մ.




Լրահոս