
ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու, զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ունակություններն ամրապնդելու նպատակով դեկտեմբերի 13-ից 15-ը N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ: