ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուռնուխում մեծ թվով անասուններ են անհետացել. ինչ է մանրամասնում գյուղապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը օրեր առաջ ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում էր, որտեղ հասցրեց մի քանի բնակչի հետ խոսել: Իսկ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ բնակիչների մոտ անորոշ վիճակ է:

Շուռնուխցիները ArmLur.am-ի հետ զրույցում բողոքեցին իրենց առաջարկված այլընտրանքային ճանապարհի վատ վիճակից: Այն անցանելի չէ մարդատար ցածր մեքենայի համար: Գյուղապետի խոսքով՝ այժմ ճանապարհն անցանալի միայն բարձր մեքենաների համար: Բացի այս, Շուռնուխում դասապրոցեսն ապահովելու համար ուսուցիչները ստիպված են «Ուրալ» մեքենայով օրական երկու անգամ գնալ-գալ, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում։

Շուռնուխցի գյուղապետը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ այս ընթացքում բավականին մեծ թվով անասուն է անհետացել, դրանք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք:

Ի դեպ, Շուռնուխում հիմա նոր թաղամաս է կառուցվում, որտեղ տներ կստանան այն մարդիկ, որոնց տները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ս.Հ., Հ.Հ.




Լրահոս