Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս 5 ամիս օգնություն տրամադրելու նպատակով:

Արդյունքում՝ մինչև դեկտեմբեր ամիսը, ներառյալ` կապահովվի այդ բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրման միջոցառման շարունակականությունը: Շահառուներին տրամադրվել միանվագ 300,000 դրամ և ամենամսյա 68000 դրամ դրամական օգնություն։

Ըստ հիմնավորման՝ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում իրականացվում է բնակելի թաղամասի կառուցման ծրագիր, որով կառուցվում են թվով 13 բնակելի տներ: Շինարարական աշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի դեկտեմբեր ամիսը։

Ցուցակում ընդգրկված շահառուների թիվն անփոփոխ է՝ 38 անձ:




Լրահոս