ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի պատվիրակ Մալենայի եվրատեսիլյան ելույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 19 երկիր:

Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Հայաստանի պատվիրակ Մալենան քիչ առաջ ելույթ ունեցավ։ Նա 9-րդ համարի ներքո էր։ Հիշեցնենք՝ Հայաստանի պատվիրակը կատարում էր «Քամի-քամի» ստեղծագործությունը:

Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 17-ից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին www.junioreurovision.tv կայքի միջոցով: Քվերակությունն ավարտվեց այսօր՝ դեկտեմբերի 19-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:

Այս անգամ քվեարկության համար կտրվի 15 րոպե: Դրա ավարտից հետո քվեարկողի ձայնը կուղարկվի քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները կվերածի միավորների: Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքին կավելացվեն նաև ժյուրիի ձայները:




Լրահոս