
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է վարժական հավաքներ անցկացնել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաջորդ տարվա հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ: Բացի այս, ՊՆ-ն առաջարկում է ներգրավվել նաեւ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից տրանսպորտային միջոցներ: Մեզ հայտնի դարձավ, որ վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 65 քաղաքացու, որոնցից 20-ը պետք է լինեն բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:
Իսկ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց:
Ս.Հ.